հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՄՆ պետդեպի Պատժամիջոցների գծով հատուկ համակարգող  Ջեյմս Օ՛Բրայենն այցելել է Հայաստան

ԱՄՆ պետդեպի Պատժամիջոցների գծով հատուկ համակարգող Ջեյմս Օ՛Բրայենն այցելել է Հայաստան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հունիսի 29-30-ին Հայաստանում հյուրընկալեց դեսպան Ջեյմս Օ՛Բրայենին, որը ներկայումս ԱՄՆ պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակում զբաղեցնում է հատուկ համակարգողի պաշտոնը։

Դեսպանությունից հայտնում են, որ Հայաստան կատարած այցի ընթացքում դեսպան Օ՛Բրայենը կհանդիպի ՀՀ բարձաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի հետ՝ քննարկելու ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում համագործակցության հարցերը և իր գնահատանքը հայտնելու ԱՄՆ պատժամիջոցների ապահովման հայաստանյան հանձնառության վերաբերյալ։

Նա նաև կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

 

  • Կիսվել: