ԱՄՆ-ի Էնգլվուդ-Քլիֆս քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի Էնգլվուդ-Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակը նոյեմբերի 4-ին քաղաքապետարանի անունից բանաձև է ընդունել ՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը և նրա ինքնորոշման անքակտելի իրավունքը, ինչպես նաև դատապարտելով ադրբեջանական և թուրքական հարձակումները Արցախի հայերի վրա: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը:
Էնգլվուդ-Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակը ասել է. ՛՛Իմ կարծիքով՝ խաղաղության ճանապարհը միշտ կարելի է գտնել խելամիտ մարդկանց հետ, և մենք միշտ պետք է գտնենք այդ ճանապարհը, այլ ոչ թե հակամարտության փակուղին՛՛: