ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ կայցելի ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարը․ այցը ներքաղաքական ենթատեքստ չունի

ՀՀ կայցելի ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարը․ այցը ներքաղաքական ենթատեքստ չունի

Տարածաշրջանային այցի շրջանակներում հունիսի 9-ին Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը: Այս մասին տեղեկացնում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա տեղեկացնում է, որ այցը պլանավորված էր ամիսներ առաջ:

"Պաշտոնական տեղեկությունները կարծում եմ կլինեն շուտով",- գրել է Սարգսյանը:

Ավելի վաղ նա նաև հետևյալ գրառումն էր կատարել.

"ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության առաջիկա այցը Հայաստան որևէ ներքաղաքական ենթատեքստ չունի և որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես աջակցություն գործող իշխանություններին ընտրություններին ընդառաջ":

  • Կիսվել: