Ամերիկայի հայկական համագումարն «անբավարար» է համարում Բայդենի վարչակազմի կողմից Հայաստանին 2025 թ. ֆինանսական օգնությունը
Ամերիկայի հայկական համագումարը Բայդենի վարչակազմի կողմից Հայաստանին 2025 թվականի ֆինանսական օգնությունն անվանել է «անբավարար»։
Խոսքը 2025 ֆինանսական տարվա համար Հայաստանին 45 մլն դոլար տրամադրելու մասին է՝ Եվրոպային, Եվրասիային ու Կենտրոնական Ասիային, ինչպես նաև 6 մլն դոլար՝ թմրանյութերի դեմ միջազգային պայքարի և 700 հազար դոլար՝ միջազգային ռազմական պատրաստության համար։
«Մենք հիասթափված և խորապես մտահոգված ենք Արցախում ցեղասպանության կանխարգելման և դրա դեմ պայքարի համար նման անբավարար գործողություններով»,-ասել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը։
Համագումարը նշել է, որ ինչպես 2023-ին, այնպես էլ 2024-ին ԱՄՆ վարչակազմը Ադրբեջանին առաջարկել է մոտ 10 մլն դոլարի օգնություն՝ անտեսելով Իլհամ Ալիևի վարչակարգի ցեղասպան մտադրությունները և նրա կողմից Արցախի հայ ժողովրդի և ինքնիշխան Հայաստանի դեմ իրականացված վայրագությունները․
«ԱՄՆ-ն չի կարող ընտրողաբար աջակցել տարածաշրջանում ժողովրդավարությանը, հատկապես երբ հայերը շարունակում են առերեսվել ավտորիտար ռեժիմների կողմից հարձակումների, ինչպես նաև նրանց դարավոր ներկայության շարունակական վերացմանը»,-հավելել են համանախագահները: