հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ամենևին փաստ չէ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան. վարչապետ

Ամենևին փաստ չէ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան. վարչապետ

Ամենևին փաստ չէ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան: Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այն, որ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով են ձևավորում, ըստ նրա, ամենևին փաստ չէ, որ այն կպսակվի սահմանադրական փոփոխություններով:

Ցարչապետի խոսքով՝  չորս տարվա գործունեությունից հետո խնդիր ունեն ՛՛աուդիտի ենթարկել՛՛ գործող Սահմանադրությունն ու տեսնել, թե ինչ լավարկման տեղեր ու հնարավորություններ կան. այդ պատճառով է ստեղծվել հանձնաժողովը. ՛՛Մենք կտեսնենք, թե ինչ նյութ է ձևավորվում հանձնաժողովի աշխատանքով աուդիտի արդյունքում, որից հետո արդեն քաղաքական որոշում կայացնելու հերթը կգա՛՛:

Խոսելով այն մասին, թե նպատակ կա՞ փոխելու կառավարման համակարգը` վերադառնալով, օրինակ, կիսանախագահական համակարգին` վարչապետը պատասխանեց, թե իր համոզմունքն է` կառավարման համակարգը չպետք է փոխվի:

Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինքը մտածել է կառավարման համակարգի փոփոխության մասին, սակայն հետագայում, երբ ընտրությունների միջոցով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվեց, հասկացել է` եթե Հայաստանը խորհրդարանական կառավարման համակարգում չլիներ, մեծ էր հավանականությունը, որ շատ լուրջ ցնցումների միջով կանցներ երկիրն ու ճգնաժամն ավելի կխորանար:

Փաշինյանն ասաց նաև, որ կառավարման համակարգի փոփոխություններ չպետք է անեն:

 

  • Կիսվել: