շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ամենաանիմաստ զբաղմունքը կլինի, եթե որևէ իշխանություն կմտածի իքս լրատվամիջոցին պատերազմ հայտարարել. Նաիրա Զոհրաբյան

Ամենաանիմաստ զբաղմունքը կլինի, եթե որևէ իշխանություն կմտածի իքս լրատվամիջոցին պատերազմ հայտարարել. Նաիրա Զոհրաբյան

Վերջին շրջանում որոշակի հաղորդագրություններ կան, որն ինձ համար մտահոգիչ է, ես ռիսկեր եմ տեսնում, որ հնարավոր է՝ լրատվամիջոցների հանդեպ «օրենսդրության» շրջանակներում ինչ-ինչ մտահոգիչ խնդիրներ առաջանան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Պատասխանելով հարցին՝ արդյոք ճնշումներ կան լրատվամիջոցների վրա, Զոհրաբյանը նշեց․

«Դա փաստ է. ես պետք է նաև ասեմ, որպես նախկին լրագրող, որն աշխատել է ամենաարմատական օրաթերթում՝ ՀԺ-ում: Այդպիսի ամիս չկար, որ մեզ դատի չտային: ՀԺ-ն իրենց ամենաթիրախային լրատվամիջոցն էր, բայց նրանք չկարողացան ոչինչ անել»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ աբսուրդ է մեդիային պատերազմ հայտարարելը:

«Ես սա ասում եմ թե´ որպես պատգամավոր, թե´ որպես նախկին լրագրող. դա ամենաանիմաստ զբաղմունքը կլինի, եթե որևէ իշխանություն կմտածի իքս լրատվամիջոցին, որն իր քիմքին հարիր չէ, պատերազմ հայտարարել»,- ասաց նա:

  • Կիսվել: