կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 Ամեն գյուղ կազմակերպում էր իր ինքնապաշտպանության գործը․ «Հայաստանի Հանրապետություն»

Ամեն գյուղ կազմակերպում էր իր ինքնապաշտպանության գործը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Մեր հայրենիքի անբաժան մաս լինելուց բացի, Հադրութի շրջանը կարեւոր է նաեւ իր տնտեսական մեծ ներուժով։ Այն իր մեծությամբ երկրորդն է Արցախի Հանրապետության շրջաններից, ունի լեռնային եւ հարթավայրային հատվածներ։ Հադրութի շրջանի հարթավայրային հսկայական հողատարածքները, մասնավորապես Դիզափայտ լեռից (շրջանի ամենաբարձր կետն է՝ 2480 մ) մինչեւ Արաքսի ափերն ընկած տարածքները, գյուղատնտեսական կարեւոր նշանակություն եւ մեծ ներուժ ունեն։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ծնունդով Հադրութի շրջանի Տումի գյուղից Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Գրիշա Բաղյանը նշեց, որ այդտեղ հիմնականում զբաղվում էին աշնանացան ցորենի, հացահատիկների արտադրությամբ եւ բավականին լավ բերք էին ստանում։

Բաղյանն ընդգծեց, որ Արցախյան շարժման հենց առաջին օրվանից հադրութցիները ոտքի են կանգնել եւ ձայն բարձրացրել Մայր Հայաստանին միանալու համար. «Այդ ընթացքում շատ մեծ աշխատանք կատարվեց եւ ցավալի է, որ մենք ունենք այսօրվա պատկերը։ Առաջին պատերազմի ժամանակ մեր զինվորագրված տղաները զենքը ձեռքներին ամուր պահում էին ճակատային գիծը։ Միեւնույն ժամանակ ամուր է եղել նաեւ թիկունքը․ Հադրութի շրջանի ամեն մի գյուղ ունեցել է իր պաշտպանական ջոկատները, ամենքը շուրջօրյա կազմակերպված հսկողություն են իրականացրել եւ պահել առանց այդ էլ իր աշխարհագրական դիրքով անառիկ Հադրութը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: