ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ամեն անգամ, երբ հայ ազգը համախմբվել է, հասել է իր հաղթանակին. Ծառուկյանը վերահաստատում է՝ Հայաստանում Հիսուսի արձանը պետք է լինի աշխարհում ամենաբարձրը, հզոր և ամուր (Տեսանյութ)

Ամեն անգամ, երբ հայ ազգը համախմբվել է, հասել է իր հաղթանակին. Ծառուկյանը վերահաստատում է՝ Հայաստանում Հիսուսի արձանը պետք է լինի աշխարհում ամենաբարձրը, հզոր և ամուր (Տեսանյութ)

Հիսուս Քրիիստոսի արձանի կառուցման մրցույթը նոր ընթացք է ստանում։ Ինչպես հայտարարվել էր, փետրվարի 20-ին, ժամը 15-ին խորհրդի կազմին են ներկայացվում Փրկչի արձանի բոլոր նախագծերը։ 200-ից ավելի գաղափար ու մտահղացում դրվում է քննարկման։

Հայտերի ընդունման համար ձևավորվել է խորհուրդ, որի կազմում լինելու են ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, ինչպես նաև՝ խորհրդակցական ձայնի իրավունքով՝ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից ներկայացուցիչ ևս։

Խորհրդի կազմում են կաթողիկոսարանի արխիվի և թանգարանների տնօրեն տեր Ասողիկ վարդապետ Կարապետյանը, Արցախի կրթության, գիտույթան, մշակույթի և սպորտի նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհդրի անդամ Գաբրիել Չեմբերջյանը, արվեստագիտության թեկնածու, ԵՊՀ դոցենտ Սաթենիկ Վարդանյանը, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Սարգիս Սարդարյանը, մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը, ԲԳԹ, Պոլիտեխնիկական համալսարանի ռուսաց լեզվի ամբոնի դոցենտ Լուիզա Սարգսյանը, վաստակավոր արտիստ, երգիչ Համլետ Գևորգյանը և բարերար, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանը։

Տեր Ասողիկը հուշակոթողը համարում է մեր հավատքի, հոգևոր ապրումների ու ազգային մտածողության խտացումը։

«Ինչպես մենք ենք բացառիկ, աստվածընտրյալ ժողովուրդ, այդպես էլ մեր կերտած Քրիստոսը պետք է լինի յուրահատուկ և լիապես արտահայտի մեր ավանդական մշակութային արվեստաբանական մտածողությունը», - ասել է տեր Ասողիկը։

Քննարկմանն է միացել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո վերականգնման աշխատանքային խմբերից մեկի ղեկավարը։

«Լսելով Գագիկ Ծառուկյանի նախաձեռնության մասին՝ շատ մեծ հպարտության զգացում ունեցա, որ մի օր Հայաստանում նույնպես կլինի Հիսուսի արձանը։ Սա նույնիսկ ուշացած է», - ասել է նա։

Սեյսմակայունությունից մինչև արձանի գույն և այն տեղադրելու համար լավագույն վայր. նախագծով ոգևորված մասնագետները տարբեր կարծիքներ են հնչեցնում։

Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է՝ Հայաստանում Հիսուսի արձանը պետք է լինի աշխարհում ամենաբարձրը, հզոր և ամուր։

«Եթե կա հավատք, ուրեմն կա ուժ: Ամեն անգամ, երբ հայ ազգը համախմբվել է, անպայման հասել է իր հաղթանակին», - ասել է Գագիկ Ծառուկյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

  • Կիսվել: