երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ԱՄԷ Վերահսկիչ պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան

ԱՄԷ Վերահսկիչ պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան

Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ պալատի նախագահ Հարեբ ալ-Ամիմիի գլխավորած պատվիրակությունը 2021 թվականի հոկտեմբերի 10-15-ը կայցելի Հայաստան։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել՝ Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ պալատի նախագահ Հարեբ ալ-Ամիմիի գլխավորած պատվիրակության 2021 թվականի հոկտեմբերի 10-15-ը ՀՀ այցի ծախսերի մասին:

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ պալատի նախագահ Հարեբ ալ-Ամիմիի գլխավորած պատվիրակության 2021 թվականի հոկտեմբերի 10-15-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը՝ 1,107.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացրած հաշվետվության:

  • Կիսվել: