շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ամբողջովին ապօրինի գործ է, ես չհասկացա, թե ինչու են ինձ Քննչական կոմիտե կանչել. Հովնան Սրբազան

Ամբողջովին ապօրինի գործ է, ես չհասկացա, թե ինչու են ինձ Քննչական կոմիտե կանչել. Հովնան Սրբազան

ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Մանուկյանին ՔԿ-ն իբրև մեղադրյալ է ներգրավել քրեական գործում և տվել ստորագրություն չհեռանալու մասին։ Այսպես իշխանությունները խոչընդոտում են, որպեսզի ազդեցիկ հոգևորականները չմեկնեն Ավստրիա ու չմասնակցեն Եպիսկոպոսաց ժողովին։ Այս մասին այսօր Քննչական կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը:

ՀԱԵ Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Մանուկյանի հանդեպ նույնպես քրեական գործ է հարուցվել, սակայն ՔԿ-ում արգելել են լրագրողներին հայտնել, թե նա ինչ կարգավիճակում է և արդյոք տվե՞լ է ստորագրություն չհեռանալու մասին։

Նաթան, Վահան, Հայկազուն և Մուշեղ Սրբազանները նույնպես ժամանեցին ՔԿ։ Ամենայն հավանականությամբ, ըստ փաստաբանի, նրանց նկատմամբ նույնպես մեղադրանք կառաջադրվի, որից հետո կվերցվի ստորագրություն՝ բացակայության արգելքի մասին։

Այսպիսով, իշխանությունները, ինչպես պնդում են փաստաբանները, փորձում են հասնել Ավստրիայում փետրվարի 13-16-ին ծրագրված եպիսկոպոսաց ժողովի վիժեցմանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ փաստաբան Արմինե Ֆանյանի, եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն:

Տեսանյութը՝ այստեղ և ստորև:

  • Կիսվել: