ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ամբողջ Եվրոպան լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում հայկական նախագծի նկատմամբ. Շտայնմայեր

Ամբողջ Եվրոպան լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում հայկական նախագծի նկատմամբ. Շտայնմայեր

Ոչ միայն Գերմանիան, այլեւ ողջ Եվրոպան լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում, որպեսզի Հայաստանը կարողանա իրականացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այս մասին այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

Նա նշեց, որ դա կապ կստեղծի Եվրոպայի և Արևելյան Ասիայի միջև և կմերձեցնի նշված տարածաշրջանները, իսկ դրա համար կայունություն է պետք, և պետք է, որ  Երևանն ու Բաքուն հնարավորինս շուտ կնքեն խաղաղության համաձայնագիրը:

Շտայնմայերը բացատրեց, որ ներդրողների որոնումը նման նախագծեր իրականացնելու համար հեշտանում է հենց կայունության պայմաններում։

 

  • Կիսվել: