Ամաչում եմ , որ ես մի թիմում եմ գտնվել ձեր հետ․ Սիփան Փաշինյանը՝ ԼՀԿ-ին
Կներեք, բայց ես դեժավյու եմ ապրում, գրում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը։
«Հեղափոխության օրերին, երբ մենք փողոցում էինք, ու պարզ չէր, թե մեր վերջը ինչա լինելու, իմ գործնկերներ Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյան, Գևորգ Գյորգիսյանը ամեն օր տարբեր հնարավոր լրատվամիջոցներով հարցազրույցներ էին տալիս` փորձելով ստվեր գցել հեղափոխության վրա,համոզում էին, որ բան չի փոխվելու, որ վտանգավոր է, հավանաբար, որ փրկեին Սերժ Սարգսյանի համակարգը:
Նույնը սկսել են հիմա ՍԴ-ի հետ կապված:
Ներողություն եմ խնդրում , բայց ես ամաչում եմ , որ ես մի թիմում եմ գտնվել ձեր հետ, ասում եմ անկեղծորեն»,- մասնավորապես ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։