հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
Ալիևը հայտնել է «3+3» ձևաչափով տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպման՝ մոտ ժամանակներում կայանալու մասին

Ալիևը հայտնել է «3+3» ձևաչափով տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպման՝ մոտ ժամանակներում կայանալու մասին

Մոտ ժամանակներս կկայանա ՛՛3+3՛՛ ձեւաչափով (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստան եւ Իրան) տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք ծրագրեր ունենք 3+3 ձեւաչափով երկրորդ հանդիպման օրակարգի հետ կապված։ Հանդիպումը պետք է կայանա մոտ ապագայում, պետք չէ ժամանակ կորցնել՛՛։

Ալիեւը հավելել է, որ այս հարթակի շրջանակում պետք է հասնել կոնկրետ արդյունքների, այլապես ՛՛այն կկորցնի իր նշանակությունը՛՛։

 

  • Կիսվել: