Ալիևը և Ուրսուլա ֆոն դեր Լայենն անդրադարձել են ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպմանը
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Անդրադարձել են նաև Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպմանը:
Ալիևը հայտնել է ադրբեջանական կողմի դիրքորոշումն այս հանդիպման վերաբերյալ և կարևորել տարածաշրջանային ներառականությունը:
Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանին մարդասիրական ականազերծման գործում։