Ալիևն ասաց ճշմարտությունը՝ Եվրախորհրդարանը պետք է կենտրոնանա եվրոպական հարցերի վրա․ Ֆիցո
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մայիսի 9-ին Ռուսաստանից վերադառնալիս կառավարական ինքնաթիռից հրապարակված տեսանյութում պատմել է այս ամիս Մոսկվա, Երևան և Բավարիա կատարած իր ուղևորությունների արդյունքների մասին։
Նա, մասնավորապես, նշել է. «Երևանում ես ականատես եղա ինքնիշխան արտաքին քաղաքականության օրինակի՝ այս անգամ Ադրբեջանից, որի նախագահը կտրուկ քննադատեց Եվրախորհրդարանին երկրի դեմ ընդունված տարբեր հայտարարությունների և բանաձևերի համար»։
Ֆիցոյի խոսքով՝ «նախագահ Ալիևն ասաց ճշմարտությունը, երբ հայտարարեց, որ Եվրախորհրդարանը նախևառաջ պետք է կենտրոնանա եվրոպական հարցերի վրա, և մենք դրանցից ավելի քան բավարար ունենք, այլ ոչ թե տարածի ստեր և միջամտի ուրիշների գործերին»։


