երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
«ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ»–ը զրկվեց արտոնությունից. խոստացած արտադրամասը դեռ չի կառուցվել

«ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ»–ը զրկվեց արտոնությունից. խոստացած արտադրամասը դեռ չի կառուցվել

ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ»–ը խոստացած արտադրամասը դեռ չի կառուցել։ Այս մասին ասված է ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված մի որոշման մեջ։

Դրանով ընկերությունը զրկվում է 2021 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ զուգագուլպաների արտադրության համար կառավարության կողմից տրամադրված մաքսային արտոնությունից։

Պատճառը նախապես հայտարարված ժամկետում գործարանի շինարարությունը չավարտելն է։

«Համաձայն ընկերության կողմից ներկայացված գրության` վերջինս ներկայում չի կարողանում օգտվել վերոնշյալ արտոնությունից, քանի որ այդ գործունեության համար նախատեսված տարածքի շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել և ավարտի ժամկետը հայտնի չէ»,– ասված է որոշման նախագծում։

Գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը 2021թ–ի որոշմամբ ազատվել էր 106 մլն դրամ մաքսատուրքից:

Ընկերությունը հայտարարել էր, որ պատրաստվում է շահագործման հանձնել զուգագուլպայի նոր արտադրամաս, որը հնարավորություն կտա ստեղծել 80 նոր աշխատատեղ՝ 167 հազար դրամ միջին աշխատավարձով։

  • Կիսվել: