երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը Պետականության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին:  

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Սերբիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում: Մեր երկրների միջև առկա կայուն գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու անկեղծ ցանկությամբ:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք զարգացնել փոխշահավետ գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»: 

  • Կիսվել: