կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ալեն Սիմոնյանը Կիպրոսի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության հարցեր

Ալեն Սիմոնյանը Կիպրոսի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Հայտնում են ԱԺ-ից:

 

Հանդիպման առանցքում են եղել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր:

  • Կիսվել: