հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խաչատուր Սուքիասյանն իր հաշվին կգործուղվի Դուբայ

Խաչատուր Սուքիասյանն իր հաշվին կգործուղվի Դուբայ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին Դուբայ գործուղելու մասին։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Սուքիասյանն Արաբական Միացյալ Էմիրություններ է գործուղվում Համաշխարհային կառավարության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Նա այնտեղ կլինի 2023 թվականի փետրվարի 13-15-ը։

Նշվում է, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարվում է Խաչատուր Սուքիասյանի անձնական միջոցների հաշվին:

  • Կիսվել: