Ալեն Սիմոնյանը համաձայնություն է տվել Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդագրին
Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայնություն է տվել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրին՝ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ թույլ տալու հանրային քրեական հետապնդում հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ:
Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ Օհանյանը տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։
Արծվիկ Մինասյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ նույն գործով Արծվիկ Մինասյանը չարաշահել է իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները։