չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանը և Հրաչյա Հակոբյանը լուսանկարվեցին Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող պաստառի ֆոնին

Ալեն Սիմոնյանը և Հրաչյա Հակոբյանը լուսանկարվեցին Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող պաստառի ֆոնին

Այսօր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լուսանկարվեցին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող պաստառի ֆոնին:

Նշենք, որ պաստառը ԱԺ բերել են ԼՀԿ-ական պատգամավորները, դրա վրա գրված է «Քայլ արա, դուխով հեռացիր»:Ազգային ժողովի նիստերի դահլիճում այսօր, երբ քննարկվում էր հերթական նախագծերից մեկը, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լուսանկարվեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների բերած պաստառի ֆոնին:

Հիշեցնենք, որ պաստառի վրա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի լուսանկարն է, եւ գրված է. «Քայլ արա, դուխով հեռացիր»:

Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը լուսանկարը տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառմամբ. «Թեժ աշունը ԱԺ դահլիճում»։ Նշենք, որ այսօր պատգամավորները պաստառը մեծ դժվարությամբ ներս բերեցին խորհրդարան։ Նրանց թույլ չէին տալիս այն ներս մտցնել շենքից ներս, ասում էին, որ Ալեն Սիմոնյանը թույլ չի տալիս, սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջամտությամբ այն բերեցին նիստերի դահլիճ։

  • Կիսվել: