շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանը ցավով է իմացել Արսեն Բաբայանի ձերբակալության մասին

Ալեն Սիմոնյանը ցավով է իմացել Արսեն Բաբայանի ձերբակալության մասին

Ցավով եմ իմացել այդ լուրը, բայց վստահեցնում եմ, քաղաքական ենթատեքստը բացառվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն` անդրադառնալով ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար  Արսեն Բաբայանի ձերբակալությանը:

ԱԺ փոխխոսնակը վստահեցրեց. «Ամեն ինչ հնարավոր է, բայց որևիցե քաղաքական միջամտություն չի եղել, և չի կարող լինել»:

Նշենք, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը երեկ հայտարարել է, որ իր հաղորդման հիման վրա հարուցված քրգործի շրջանակում երեկ ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը

Նշենք, որ Բաբայանի կողմից ենթադրյալ արարքը կատարվել է Գագիկ Հարությունյանի լիազորությունները վայր դնելու գործընթացում:

 

  • Կիսվել: