Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավորներին ու աշխատակազմին պարգևատրելու կարգադրություն է ստորագրել
Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավորներին ու աշխատակազմին պարգևատրման կարգադրություն է ստորագրել։
Կարգադրությունը՝ ստորև՝
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով` կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը: