երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ակնկալում ենք, որ Փաշինյանը կգա Սանկտ Պետերբուրգ ԱՊՀ և ԵԱՏՄ հանդիպումներին․ Ուշակով

Ակնկալում ենք, որ Փաշինյանը կգա Սանկտ Պետերբուրգ ԱՊՀ և ԵԱՏՄ հանդիպումներին․ Ուշակով

Ակնկալում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգա Սանկտ Պետերբուրգ ԱՊՀ և ԵԱՏՄ հանդիպումներին, հատկապես, որ ԵԱՏՄ նախագահությունը անցնում է Հայաստանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Հարցին, թե արդյոք գագաթնաժողովին մասնակցելուց հայկական կողմի հրաժարվելը նշանակում է, որ երկիրը մտադիր է դուրս գալ ՀԱՊԿ-ից, նախագահի օգնականը նշել է. "Դա նշանակում է, որ նրանք այսօր չեն եկել նիստին ։ Եվ գործնականում չեն մասնակցել" ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: