երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ակնկալում եմ իրավապահ մարմինների բազմակողմանի քննությունը․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Ակնկալում եմ իրավապահ մարմինների բազմակողմանի քննությունը․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ անձանցից մեկն էր, որին ես ճանաչել եմ իմ կյանքում։ Այս մասին այսօր Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին մասնկացելիս ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Չկան սփոսանքի խոսքեր, որոնցով կարելի է մեղմել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կորստի ցավը։ Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ անձանցից մեկն էր, որին ես ճանաչել եմ իմ կյանքում։ Դժվար է հավատալ, որ նա այլևս մեզ հետ չէ։ Ես ուզում եմ ցավակցությունս հայտնել Գեորգի Կուտոյանի հարազատներին, ընկերներին, բարեկամներին»,-նշեց նա և հավելեց, որ ակնկալում է իրավապահ մարմինների բազմակողմանի քննությունը այս գործով, որ հանրության մոտ որևէ հարց չմնա։

  • Կիսվել: