երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ակնայում (Աղդամ) ադրբեջանցու էքսկավատորը պայթել է ականի վրա

Ակնայում (Աղդամ) ադրբեջանցու էքսկավատորը պայթել է ականի վրա

Ադրբեջանի հսկողության տակ անցած Արցախի Ակնայի (Աղդամ) շրջանում ադրբեջանցին էքսկավարտորով անցել է ականի վրայով։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանի Telegram-ալիքը։

 
Նշվում է, որ դեպքը եղել է դեկտեմբերի 29-ին, երբ մեքենավար Վուրգուն Մամեդովը էքսկավատորով վերանորոգման աշխատանքներ կատարելիս է եղել։
 
Վերջինս տուժել է, ներկայում քննություն է կատարվում։
 
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի քաղաքացիները պայթում են ականի վրա Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան տարածքներում։

  • Կիսվել: