կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ախուրյան, Հովտաշեն, Մարմաշեն համայնքները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին

Ախուրյան, Հովտաշեն, Մարմաշեն համայնքները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան, Բենիամին, Ախուրյան, Հովտաշեն, Մարմաշեն համայնքների ղեկավարներն ու համայնքապետարանների աշխատակազմերը, Մարմաշեն համայնքի ավագանու անդամների և վարչական ղեկավարների գերակշիռ մեծամասնությունը միացել են հանրապետության բազմաթիվ համայնքներին և պահանջում են Հայաստանի ապազգային և ապաշնորհ իշխանությունների՝ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականն ու անցնցում հեռացումը։ Այս մասին տեղեկանում ենք ՛՛ՀՅԴ Շիրակ՛՛-ի ֆեյսբուքյան էջից:
 
՛՛Կոչ ենք անում մարզի բոլոր համայնքների ղեկավարներին և ավագանիների անդամներին՝ ժամ առաջ միանալ հրաժարականի պահանջին և փրկել Հայաստանի ու հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: