ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՀԿ-ն կոչ է անում 10 մլն պատվաստանյութ տրամադրել աղքատ երկրներին

ԱՀԿ-ն կոչ է անում 10 մլն պատվաստանյութ տրամադրել աղքատ երկրներին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բոլոր երկրներին ու ընկերություններին կոչ է անում անմիջապես տրամադրել կորոնավիրուսի պատվաստանյութի 10 մլն չափաբաժին՝ աղքատ երկրներին մատակարարելու համար: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:

«Տարեսկզբին ես բոլոր երկրներին կոչ եմ արել միասնաբար աշխատել, որպեսզի երաշխավորվի, որ բոլոր երկրներում պատվաստումների մեկնարկը տրվի առաջին 100 օրվա ընթացքում»,- այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

  • Կիսվել: