ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
ԱԳՆ-ի մոտից բերման է ենթարկվել 13 քաղաքացի

ԱԳՆ-ի մոտից բերման է ենթարկվել 13 քաղաքացի

Այսօր Արտաքին գործերի նախարարության մոտից ոստիկանություն բերման է ենթարկվել 13 անձ, հայտնում են Ոստիկանության լրատվության վարչությունից։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար նշված տարածքից ոստիկանություն բերման է ենթարկվել 13 քաղաքացի», - հայտնեցին Ոստիկանությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկաններն ԱԳՆ շենքից բերման են ենթարկել «Ազատագրական շարժման» ակցիայի բոլոր մասնակիցներին:

  • Կիսվել: