ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աղաջանյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Աղաջանյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

՛՛Քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ներկայացրել եմ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը:

Քննարկել ենք նաեւ հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: