երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանը պատերազմը սկսել է ոչ թե նրա համար, որ ուժեղացել է, այլ որ մենք ենք շատ թուլացել. ՀՀ երկրորդ նախագահ

Ադրբեջանը պատերազմը սկսել է ոչ թե նրա համար, որ ուժեղացել է, այլ որ մենք ենք շատ թուլացել. ՀՀ երկրորդ նախագահ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ՝ 24 միլիոն դրամով ազատվելու մասին որոշումը քայքայիչ է բանակի համար։

Նա ասաց, թե իր համար հասկանալի չէ այն կորուստների հարաբերակցությունը, որը Հայաստանն ունեցավ։

«Այսպիսի հարաբերակցություն չպետք է ունենայինք, եթե զինվորը պաշտպանված լիներ։ Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու մենք երկու տարվա ընթացքում չենք կառուցել լուրջ բնագիծ Հայաստանի սահմաններում», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Քոչարյանը։
 

Երկրորդ նախագահը պնդում է՝ Հայաստանը որևէ դաս չի քաղել 44-օրյա պատերազմից հետո։

«Երկու տարի անց ինչո՞ւ մենք չունենք հարվածային անօդաչու սարքեր, հայտարարել են՝ «փող ունեք». մի հավատացեք, որ հնրավոր չէ զենք առնել, սա խնդիր չէ», - ասաց նա։

Քոչարյանի խոսքով՝ Ադրբեջանը պատերազմը սկսել է ոչ թե նրա համար, որ ուժեղացել է, այլ լավ իմանալով, որ մենք ենք շատ թուլացել։

«Սա է եղել պատերազմը սկսելու հիմնական պատճառը», - ընդգծեց ՀՀ երկրորդ նախագահը։

  • Կիսվել: