Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրել է Արաքսն ու Կասպից ծովն աղտոտելու մեջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Իրանի փոխնախագահ Շինա Անսարիի հետ:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ալիևը «մտահոգություն» է հայտնել, թե Հայաստանը, իբր, աղտոտում է Արաքս գետը։
Բացի այդ՝ անդրադարձ է կատարվել «Կասպից ծովի բնապահպանական խնդիրների վերացմանը» և ներկայումս Կասպից ծովում ջրի մակարդակի իջեցման խնդրին: Անդրադարձ է կատարվել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքին, այդ համատեքստում նշվել է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցությունը»։
Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն հայկական կողմի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել՝ պնդելով, թե իբր «Հայաստանի կողմից վնասակար նյութերի արտանետումներն անդրսահմանային գետեր աղտոտում են Կասպից ծովը»։
«Ադրբեջանի գլխավոր պահանջն այն է, որ այդ գետերը չպետք է աղտոտվեն։ Քանի որ այդ գետերից հոսող ջրերը, ի վերջո, մտնում են Կասպից ծով և աղտոտում»,- ասել է նա։