չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանը հետեւողականորեն կողմ է Հայաստանի հետ հետհակամարտային կարգավորման գործընթացին. Բայրամով

Ադրբեջանը հետեւողականորեն կողմ է Հայաստանի հետ հետհակամարտային կարգավորման գործընթացին. Բայրամով

Ադրբեջանը հետեւողականորեն կողմ է Հայաստանի հետ հետհակամարտային կարգավորման գործընթացին։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Արարատ Միրզոյանի հետ եռակողմ հանդիպման ընթացքում։

«Հետհակամարտային կարգավորումը գործընթաց է, որը բաղկացած է տարբեր ուղղություններից։ Մենք կողմ ենք բոլոր ուղղություններով զուգահեռ աշխատանքին։ Կարծում ենք, որ դրանք փոխլրացնող են»,- ասել է նա։

Բայրամովը նշել է, որ բանակցային գործընթացում անցած տարվա վերջից նկատվել է որոշակի լճացում։

«Մենք, ըստ էության, շատ դրական ենք վերաբերվում այն հանգամանքին, որ սկսած մայիսից՝ դինամիկան կրում է հետեւողական եւ դրական բնույթ։ Արդեն կայացել են թիմերի մակարդակով հանդիպումներ եւ բանակցություններ խաղաղության պայմանագրի վերաբերյալ, տեղի է ունեցել ղեկավարների հանդիպումը։ Կարծում ենք, որ այսօրվա բանակցությունները եւս արդյունավետ կլինեն եւ հնարավորություն կտան մեկ անգամ եւս անցնել բոլոր հարցերի վրայով։ Բնականաբար, երկկողմ հիմքի վրա լավ հնարավորություն է նաեւ հայկական պատվիրակության հետ շարունակել խաղաղության պայմանագրին վերաբերող թեմաների քննարկումը»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։  

  • Կիսվել: