երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ադրբեջանը չի կարողանա Ղարաբաղը վերադարձնել ռազմական ճանապարհով. Արբատով

Ադրբեջանը չի կարողանա Ղարաբաղը վերադարձնել ռազմական ճանապարհով. Արբատով

Թուրքիան դժվար թե բացահայտ ռազմական օգնություն ցուցաբերի Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Դա կստիպի Ռուսաստանին օգնել Հայաստանին, կարծում է ռազմական փորձագետ, ակադեմիկոս Ալեքսեյ Արբատովը:

"Ադրբեջանը չի կարող Ղարաբաղը վերադարձնել ռազմական ճանապարհով։ Եթե Ադրբեջանին օգներ Թուրքիան իր մեծ ու լավ զինված բանակով, ապա դա կլիներ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն ։ Այդ դեպքում հակամարտության մեջ կմտնի Ռուսաստանը։ Այն պարտավոր է պաշտպանել Հայաստանին", - "Ինտերֆաքս" - ին ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Արբատովը ։

"Հայաստանում է գտնվում ռուսական ռազմակայանը։ Թուրքիան հազիվ թե ուղղակի համարձակվի միջամտել", - ասել է Արբատովը ։

Նրա գնահատմամբ ՝ Լեռնային Ղարաբաղում սրված հակամարտության վերաճումը մեծ պատերազմի քիչ հավանական է ։

"Պետք է հասկանալ, որ Ղարաբաղի աշխարհազորը պայքարում է այն տարածքի համար, որը համարում է իրենը ՝ իմանալով, որ նահանջելու տեղ չունի, նրանք կանգնելու են մինչև վերջ", - ասել է նա:

  • Կիսվել: