հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանը ամենաժամանակակից սպառազինությունների գնման համար նոր պայմանագրեր է կնքել․ Ալիև

Ադրբեջանը ամենաժամանակակից սպառազինությունների գնման համար նոր պայմանագրեր է կնքել․ Ալիև

Բաքուն նոր պայմանագրեր է ստորագրել «ամենաժամանակակից զենքի» գնման համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբեջանական բանակն էլ ավելի է հզորացել՝ և՛ մատակարարման, և՛ մարտունակության առումով: Մենք նոր պայմանագրեր ենք կնքել ամենաժամանակակից սպառազինությունների գնման համար: Այդ պայմանագրերն արդեն իրականացվում են, Ադրբեջան է ներկրվում նոր սպառազինություն և ամենաժամանակակից տեխնիկա»,- ասել է նախագահը Քարվաճառի շրջան կատարած այցի ժամանակ։

  • Կիսվել: