երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ վերջնական համաձայնության գալուն. Ալիև

Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ վերջնական համաձայնության գալուն. Ալիև

Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ վերջնական համաձայնության գալուն։ Այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևը Շոլցի հետ զրույցում Երևանին մեղադրել է փաստաթղթի տեքստի առաջարկների «զգալի ուշացման» մեջ՝ նշելով, որ դա բացասաբար է անդրադարձել գործընթացի վրա։ 

Ըստ Ալիևի՝ բանակցությունները կշարունակվեն COP29-ի ավարտից հետո։

Իր հերթին Շոլցը նշել է, որ Գերմանիաան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը և կողմերին կոչ անում համարձակ քայլեր ձեռնարկել:

  • Կիսվել: