կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Ադրբեջանն «Իսլամական ութնյակ» մտնելու հայտ է ներկայացրել․ Չավուշօղլու

Ադրբեջանն «Իսլամական ութնյակ» մտնելու հայտ է ներկայացրել․ Չավուշօղլու

Ադրբեջանը «Իսլամական ութնյակ» մտնելու հայտ է ներկայացրել։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Թուրք պաշտոնյան նաև նշել է, որ կազմակերպությունն ամրապնդման և հզորացման կարիք ունի։

«Իսլամական ութնյակ» ստեղծման որոշումը կայացվել է 1996 թվականի նոյեմբերին Ստամբուլում, առաջին գագաթնաժողովը կայացել է 1997 թվականի հունիսի 15-ին։ Կազմակերպությունը ներառում է ութ երկիր՝ Թուրքիա, Իրան, Պակիստան, Բանգլադեշ, Մալայզիա, Ինդոնեզիա, Եգիպտոս և Նիգերիա։

  • Կիսվել: