Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարվածներին. Բաքվում ԱՄՆ դեսպանություն
Բաքվում ԱՄՆ դեսպանության թվիթերյան էջում հաղորդագրություն է հրապարակվել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և վեց հայ զինվորների գերեվարման հետ:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛ԱՄՆ-ն մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներով, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից մի քանի հայ զինվորների գերեվարմամբ:
Երկու կողմերին կոչ ենք անում այս միջադեպը կարգավորել խաղաղ ճանապարհով, իսկ Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարվածներին՛՛: