երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ադրբեջանին կոչ եմ անում անվերապահորեն վերադարձնել հայ ռազմագերիներին. Վալերի Պեկրես

Ադրբեջանին կոչ եմ անում անվերապահորեն վերադարձնել հայ ռազմագերիներին. Վալերի Պեկրես

Այս պատերազմի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, քանի որ հենց Բաքուն է Թուրքիայի հետ սանձազերծել այն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը:

Նա Ադրբեջանին կոչ ք արել ՛՛անվերապահորեն վերադարձնել հայ ռազմագերիներին՛՛:

Պեկրեսը նշել է նաև, որ նպատակ ունի Փարիզում կազմակերպել հայկական հարցերին նվիրված գիտաժողով, որի ընթացքում պետք է բարձրացնել Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված բնակավայրերի մշակութային ժառանգության պահպանության, նաև կրոնական ազատության խնդիրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը:

 

  • Կիսվել: