կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
«Ադրբեջանին հաջողվել է Հայաստանին համոզել ՀՀ-ով դեպի Նախիջևան ճանապարհ  բացելու անխուսափելիության հարցում». Ալիև

«Ադրբեջանին հաջողվել է Հայաստանին համոզել ՀՀ-ով դեպի Նախիջևան ճանապարհ  բացելու անխուսափելիության հարցում». Ալիև

Հայաստանը դեմ էր մայրուղու բացմանը, բայց մենք կարողացանք համոզել, որ դա անխուսափելի է, և նրանք համաձայն են: Ադրբեջանին հաջողվել է Հայաստանին համոզել ՀՀ-ով դեպի Նախիջևան ճանապարհ  բացելու անխուսափելիության հարցում: Այս մասին El Pais-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա նշել է, որ կա համաձայնեցվածություն: ՛՛Այժմ մենք քննարկում ենք այդ միջանցքների իրավական ռեժիմը, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի, որն Ադրբեջանից անցնում է Հայաստան, իսկ հետո՝ Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Մենք դեռ որոշ չլուծված խնդիրներ ունենք՛՛,-ասել է Ադրբեջանի նախագահը:

Նա նաև ընդգծել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն ընդունում են այն, որ միջանցքի բացումը պետք է տեղի ունենա։

՛՛Կարծում եմ, երկու երկրներն էլ համաձայն են, որ դա պետք է տեղի ունենա, և, ի դեպ, նախագահ Պուտինի նախաձեռնությամբ անցյալ ամիս Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ մենք հռչակագիր ընդունեցինք, որտեղ բացահայտ խոսվում էր հաղորդակցությունների բացման մասին։ Եվ այդպես էլ կլինի։ Ի դեպ, օդային տարածքն արդեն ակտիվացել է։ Այժմ ՛՛Ադրբեջանական ավիաուղիների՛՛ ինքնաթիռները, որոնք իրականացնում են Բաքու-Նախիջևան չվերթը, սկսել են անցնել Հայաստանի օդային տարածքով՛՛,-ընդգծել է  Ալիևը՝ նշելով, որ Բաքուն ցանկանում է բացել սահմանները Երևանի հետ։

՛՛Մենք ցանկանում ենք բացել սահմանները։ Մինչ օրս մի քանի բանակցություններ են անցկացվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների գլխավորությամբ։ Այս աշխատանքային խմբի հիմնական նպատակն ու խնդիրը հաղորդակցությունների բացումն է։ Բանակցությունների մի քանի փուլեր համեմատաբար հաջող են անցել։ Այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման վերաբերյալ լիարժեք պայմանավորվածություն կա՛՛:

Ալիևը հավելել է, որ, իր խոսքով, ՛՛ազատագրված՛՛  շրջաններում իրենք սկսել են քանդված երկաթգծի կառուցումը դեպի Հայաստանի հետ սահման:

  • Կիսվել: