ԱՃԹՆ ստանդարտի պահանջներին համապատասխան՝ կհրապարակվի ՀՀ հերթական ազգային զեկույցը
Գործադիրի որոշմամբ, ԱՃԹՆ ստանդարտի պահանջներին համապատասխան, կապահովվի ՀՀ հերթական՝ 2025 թ. հաշվետու ժամանակահատվածը ներառող ազգային զեկույցի հրապարակումը։ Այն տրամադրում է մետաղական հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ համապարփակ, համադրելի և հանրամատչելի տեղեկատվություն։
Զեկույցի հրապարակումը կնպաստի ոլորտի թափանցիկության բարձրացմանը, հանրային վերահսկողության մեխանիզմների ամրապնդմանը և ՀՀ-ի՝ որպես Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) անդամ երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարմանը։ ԱՃԹՆ-ն (EITI) միջազգային ասոցիացիա է, որը սահմանում է բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ՝ իր պահանջներով: 2026 թ. օգոստոսի դրությամբ ԱՃԹՆ-ին անդամակցում է 50-ից ավելի երկիր:
Որպես ԱՃԹՆ-ի անդամ երկիր՝ ՀՀ-ն, ԱՃԹՆ ստանդարտի պահանջներին համապատասխան, պարտավոր է յուրաքանչյուր տարի հրապարակել ազգային զեկույց, որը պետք է պարունակի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ համապարփակ և հանրամատչելի տեղեկատվություն. մինչ օրս հրապարակվել է 6 ազգային զեկույց։



