չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանի փոխվարչապետը` ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի վերսկսման մասին

Ադրբեջանի փոխվարչապետը` ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի վերսկսման մասին

Եռակողմ աշխատանքային խումբը կշարունակի իր գործունեությունը Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո: Ինչպես նշել է minval.az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:

«Հայաստանում անցկացվել են ընտրություններ, ձևավորվում է նոր կառավարություն: Կարծում եմ, որ նոր կառավարության ձևավորումից հետո աշխատանքային խումբը կշարունակի իր գործունեությունը: Մինչ այդ ժամանակը հանդիպումներին նկատվում էր բավականին կառուցողական մոտեցում», - ասել է Մուստաֆաևը:

Հունվարի 11-ին, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների մոսկովյան բանակցություններից հետո, Ռուսաստանի նախագահը հայտարարել է երեք երկրների փոխվարչապետերի ղեկավարմամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին:

  • Կիսվել: