չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թուրքիան վճռորոշ դեր է ունեցել 44-օրյա պատերազմում. Ադրբեջանի ՊՆ

Թուրքիան վճռորոշ դեր է ունեցել 44-օրյա պատերազմում. Ադրբեջանի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ այսօր Բաքվում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ 44-օրյա պատերազմում ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, որ Թուրքիան վճռորոշ դեր է ունեցել 44-օրյա պատերազմում,  հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հասանովը, մասնավորապես, ասել է. ՛՛44 օրերի ընթացքում Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը միշտ Ադրբեջանի կողքին էր, ցուցաբերում էր քաղաքական ու բարոյական աջակցություն։ Ադրբեջանական բանակի անձնակազմի պատրաստվածությունն իրականացվել է Թուրքիայի ԶՈւ ուսումնամարզական կենտրոններում։ Բոլորին հայտնի է, որ Թուրքիան ունի աշխարհում ամենաուժեղ բանակներից մեկը։ Մենք օգտագործեցինք Թուրքիայի ԶՈւ-ի փորձը և շարունակում ենք դա անել հիմա՛՛։

Նրա խոսքով՝ ինքը ևս շատ բան է սովորել թուրք գեներալներից, իսկ պատերազմից հետո, Ալիևի հրամանով վերլուծելով պատերազմի արդյունքները, ադրբեջանական բանակը թուրքական ԶՈւ-ի մոդելով վերակազմակերպելու գործընթաց են սկսել:

  • Կիսվել: