կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանի կողմից հայտնի դրոշմանիշի հրապարակումն անընդունելի է․ Փաշինյան

Ադրբեջանի կողմից հայտնի դրոշմանիշի հրապարակումն անընդունելի է․ Փաշինյան

Հայտնի դրոշմանիշի հրապարակումն անընդունելի է՝ Ադրբեջանի ղեկավարությունը վերջերս հաճախ խոսում է հայկական ֆաշիզմի մասին, սակայն ակնհայտ է, որ ֆաշիզմի դրսևորումներ տեսնում ենք Ադրբեջանում: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ռազմական գործողություններն ավարտվել են, բայց պատերազմն ունի հետցնցումներ, և ոչ միայն մեր պատերազմը, այլև ցանկացած պատերազմ: Պատերազմը չի կանգնում մի օրում: Մեր խնդիրն է՝ կառավարել այդ իրավիճակը:

Նոյեմբերի 9-ից հետո մեր հիմնական խնդիրը ՀՀ և ԱՀ շուրջ որոշակի կայունություն ապահովելն ու արձագանքելն է ստեղծված որոշակի իրավիճակներին: Դրոշմանիշի հրապարակումն անընդունելի է, Ադրբեջանը խոսում է հայկական ֆաշիզմի մասին, բայց ֆաշիզմի դրսևորումներ տեսնում ենք Ադրբեջանի կողմից: Նման դրոշմանիշ եղել է ֆաշիստական Գերմանիայում, և այդ փաստն ինքնին շատ խոսուն է: Ոչ միայն Կառավարությունը, այլև խորհրդարանական դիվանագիտությունն անելիք ունեն. պետք է այդ դրոշմանիշը ցույց տալ միջազգային գործընկերներին»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ այստեղ գործ ունեն անելու ոչ միայն կառավարությունը, այլ նաև խորհրդարանն ու խորհրդարանական դիվանագիտությունը.

«Պետք է այդ դրոշմանիշը ցույց տալ հնարավորինս լայն շրջանակների: Ես նկատի ունեմ միջազգային հանրությանն ու գործընկերներին»:

Հիշեցնենեք, որ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել էր Ադրբեջանի հայատյացության հերթական դրսևորմանը, այն է՝ Ադրբեջանում թողարկած դրոշմանիշը․ 

 

«Թողարկված ադրբեջանական նոր դրոշմանիշը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանն Արցախը ցանկանում է առանց հայերի: Գրաֆիկական պատկերում ներկայացված է ադրբեջանցի գործակալ, որը Լեռնային Ղարաբաղը «ախտահանում» է հայ բնակչությունից»։

  • Կիսվել: