Ադրբեջանի խորհրդարանի նախագահը Սլովակիային առաջարկել է «օգտվել Զանգեզուրի միջանցքից»
Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հանդիպել է այցով Բաքվում գտնվող Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլլարի գլխավորած պատվիրակության հետ, տեղեկացնում է ԱՊԱ-ն:
Նշվում է, որ քննարկվել է Շուշի ուղեւորությունը եւ այլ հարցեր:
Գաֆարովան Սլովակիային առաջարկել է «օգտվել Զանգեզուրի միջանցքից» եւ դուրս գալ նոր շուկաներ։