ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանի խաղաղասիրական վարքագիծը վտանգավոր ծուղակ է մեզ համար. Անի Սամսոնյան

Ադրբեջանի խաղաղասիրական վարքագիծը վտանգավոր ծուղակ է մեզ համար. Անի Սամսոնյան

Ադրբեջանի խաղաղասիրական վարքագիծը վտանգավոր ծուղակ է մեզ համար։ Այս մասին գրում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ջաբրայիլի Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերմանը։

«Բրիտանական BBC լրատվականը հրապարակել է փաստեր այն մասին, որ Ադրբեջանը իր վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում վերացրել է հայկական եկեղեցին` ոչ մի հետք չթողնելով: Սա Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ցեղասպանության, վանդալիզմի և հակահայ քաղաքականության անհերքելի ապացույց է:

Հայկականությունը և քրիստոնեությունը Արցախից ջնջելու այս գործողությունները վկայում են, որ Ադրբեջանի խաղաղասիրական վարքագիծը վտանգավոր ծուղակ է մեզ համար»,- գրել է պատգամավորը։

  • Կիսվել: