ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի հետ բանակցությունների հիմնական դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը. ԱԺ նախագահ

Ադրբեջանի հետ բանակցությունների հիմնական դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը. ԱԺ նախագահ

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ տարբեր խողովակներով տարբեր հարցեր են քննարկվում, բայց հիմնական դերակատարը Ռուսաստանի Դաշնությունն է։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ինչ-որ հարցեր կան, որ անմիջականորեն Արցախի իշխանություններն են խոսում, դրանք, մասնավորապես, ԼՂ-ին վերաբերող հարցերն են։ Պայմանագրի առաջարկները փոխանակվում են տարբեր խողովակներով, հիմնական ճանապարհը ռուսական կողմն է։

Բանակցությունների հիմնական դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը, բայց կան նաև նախաձեռնություններ ԱՄՆ-ի կողմից, որոնք բավականին ակտիվ են, ինչպես նաև՝ Ֆրանսիայի կողմից», - ասաց Սիմոնյանը։

  • Կիսվել: