հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանցիները գալու են ու լցվեն Սյունիք, եթե Սյունիքով ճանապարհը բացվի. Սեյրան Օհանյան

Ադրբեջանցիները գալու են ու լցվեն Սյունիք, եթե Սյունիքով ճանապարհը բացվի. Սեյրան Օհանյան

Ադրբեջանն ամեն ինչ անում է իր բանակը հզորացնելու համար, իսկ մեր երկրի ղեկավարությունը խոսում է սպառազինությունների վերահսկման մեխանիզմի մասին: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Միջազգային մեխանիզմներ գոյություն ունեն եւ մեր երկրի ղեկավարությունը լուրջ ուշադրություն պետք է դարձնի ոչ թե ոստիկանական ուժերի ուռճացմանը, այլ բանակի համալրմանը, թվակազմի բերմանը, եւ ռազմական տեխնիկայի, սպառազինության ծրագրի իրականացմանը»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը նկատեց, որ յուրաքանչյուր պետություն առաջին հերթին ինքն է ապահովում իր անվտանգությունը

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի»-ի հարցին և ենթակառուցվածքների բացմանը, Օհանյանն ասաց․ «Մշտապես ասել եմ, որ Սյունիքով ճանապարհի բացումը մեզ ոչինչ չի տալու, մեր գործընկերները հաշվարկներ են իրականացրել, ոչինչ դա չի տալու մեզ։ Ընդհակառակը՝ երկու ուղղությամբ ճնշումներ են լինելու ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Լինելու են առաջինը տնտեսական ճնշումներ և երկրորդը՝ ժողովրդագրական պատկերի փոփոխություն։ Մեր կեղծ հարևանները գալու են լցվեն Սյունիք, այնուհետեւ տնտեսական ճնշումներ են լինելու: Մենք դրա վառ օրինակը Խորհրդային Միության ժամանակներում տեսել ենք, թե ինչ արագությամբ են իրենք իրենց բնակչության քանակն ավելացնում»։

  • Կիսվել: