Ադրբեջանցիների կողմից հայ հովվին բռնության ենթարկելու հարցը պետք է նաև ներկայացվի ռուսական խաղաղապահ ուժերին. պատգամավոր
Ադրբեջանցիների կողմից հայ հովվին բռնության ենթարկելու հարցը պետք է նաև ներկայացվի ռուսական խաղաղապահ ուժերին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական Արմեն Խաչատրյանը:
Խաչատրյանի խոսքերով, միջադեպեր կարող են լինել, այնպես չէ, որ մեր հարևանը Շվեյցարիան է կամ Ֆրանսիան, այնպես չէ, որ թղթի վրա ամբողջ գրվածն օրենքի տառին համաձայն իրականացվելու են.
«Որ ասենք այս պահին Սյունիքում լուրջ անվտանգային խնդիրներ կան և Սյունիքում բնակվելը վտանգավոր է, այդպես չէ: Իհարկե միջադեպեր լինելու են, սակայն դրանք պետք է հնարավորինս կանխել: Եթե Ադրբեջանի որոշ զինծառայողներ բռնություն են գործադրել մեր հովվի նկատմամբ, այդ հարցը պետք է մանրամասն քննվի, այն պետք է նաև ներկայացվի ռուսական խաղաղապահ ուժերին: Նրանք նույնպես պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի նման միջադեպերը բացառվեն»: