ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ադրբեջանցի և եվրոպացի պատգամավորների այցը վրդեվվեցրել է մի խումբ քաղաքացիների․ Բողոքի ակցիա

Ադրբեջանցի և եվրոպացի պատգամավորների այցը վրդեվվեցրել է մի խումբ քաղաքացիների․ Բողոքի ակցիա

Երևանում եվրոպացի և ադրբեջանցի պատգամավորների այցի կապակցությամբ բողոքի ակցիա են իրականացնում հասարակական-քաղաքական մի շարք գործիչներ, զոհվածների հարազատներ։
 
«Ինձ մոտ կարծես դեժավյու լինի։ Տարիներ առաջ մենք էինք Բաքվում մասնակցում Եվրանեսթի նիստին, բայց մասնակցում էինք գլուխներս բարձր։ Միլի մեջլիսում ես բաժանել եմ գրքեր՝ ապացուցելու, որ երբ ադրբեջանցիները խոսում են Խոջալուի ցեղասպանության մասին, ստում են։ Բաքվում մենք մեզ հաղթած երկրի քաղաքացի ու պատգամավոր էինք զգում։ Այսօր այստեղ նստած են բայրաքթայրներով մեր որդիներին սպանածների ազգականները, հայրենակիցները», - հայտարարեց բողոքի ակցիայի մասնակից, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
 
Նա ասաց, թե երբեք չի եղել ոչմիթիզականության կողմնակից, և դրա համար էլ այցելել է Բաքու ու հարցեր ուղղել ադրբեջանցիներին։
 
«Ադրբեջանի պատվիրակն այստեղ հերթական անգամ խեղաթյուրում էր ամենապարզ հարցերը։ Նա ասում էր, որ այլևս չկան ռազմագերիներ։ Եթե ես կարողանայի ներս մտնել, թքելու էի այդ ադրբեջանցի պատգամավորի ճակատին, որովհետև նա երիցս ստում է», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։
 
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, թե պետք է ցույց տալ, որ ժողովրդի օրակարգը որևէ կերպ չի համընկնում Ալիևի օրակարգի հետ։
 
«Այսինքն Նիկոլ Փաշինյանի օրակարգի հետ։ Ալիևի տեղական դրածոն որևէ ձև չի ներկայացնում հայ ժողովրդին, և մենք եկել ենք՝ մեր պահանջները ներկայացնենք», - ասաց Սամսոնյանը։
 
Նրա խոսքով՝ Եվրանեսթի նիստին մասնակցող իշխանավորները որևէ կերպ չեն ներկայացնում ՀՀ քաղաքացիների տեսակետները։

  • Կիսվել: